Լրահոս
Արցախ
16:00
05.03.23
292

Ադրբեջանցիների կրակահերթի ձայնը՝ ցախ հավաքող արցախցիների նկարած տեսանյութում

Մարտունու շրջանում այսօր կրակոցներ են հնչել։ Տեղացիների խոսքով, ադրբեջանցիներն են կրակել Ամարաս վանքից մի քանի կիլոմետր հեռու՝ Խազազ կոչվող հատվածում։ 

Տեղեկությունը «5-րդ ալիք»-ին հայտնել են Մարտունի քաղաքի բնակիչները։ Նրանք ցախ հավաքելու նպատակով անտառում են եղել, երբ լսել են կրակահերթի ձայնը։ Կրակոցները հնչել են, երբ գյուղացիները՝ մոտ 50 մարդ, գյուղատնտեսական աշխատանքներ են անելիս եղել։ Ռուս խաղաղապահ զորախմբի ստորաբաժանում է գնացել դեպքի վայր։