Լրահոս
Արցախ
23:15
06.03.23
182

Ադրբեջանցի ահաբեկիչները խուճապահար փախել են ինքնապաշտպանական կրակոցից հետո

Ադրբեջանական դիրվերսիոն ներթափանցումը Արցախ և զինված հարձակումը  հայ  ոստիկանների վրա միջազգային ահաբեկչություն է որակում  Արցախի իշխանությունը, համենայն դեպս ահաբեկչության հատկանիշներով է քրեական գործ հարուցվել: 

Կիրակի «Խայփալու» կոչվող վայրում  են ադրբեջանցի գրոհայինները հրաձգային զինատեսակներով հարձակվել Ստեփանակերտից Հին Շեն և Նոր Շեն մեկնող ոստիկանների մեքենայի վրա, դիմային կրակոցներով սպանել  3  սպայի,  մեկին՝ վիրավորել:  Ադրբեջանական կողմը երկու զոհի մասին է հայտնում:  Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար,  թշնամին  դարանակալել էր  իր  դիրքերից 1 կմ հեռավորության վրա: