Լրահոս
Արցախ
12:18
05.03.23
515

Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր

Img default alt hy

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։

«Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ»,- հայտնում են ԱՀ ոստիկանությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։