Լրահոս
Տարածաշրջան
22:15
05.03.23
427

Ադրբեջանական կողմը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին

Img default alt hy

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ այսօրվա դիվերսիայի արդյունքում 2 զինծառայող է մահացել։

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է չեզոքացված դիվերսանտների անունները՝ Ալիբեյլի Շահրիյար Ռամիզ օղլու և Հուսեյնով Էշղին Ջամիլ օղլու։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության երեք ծառայող, ևս մեկը վիրավորում է ստացել: