Լրահոս
Իրավական
16:15
28.01.20
91

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել

Img default alt hy

«Ադեկվադ» միաբանության տարածած հայտարարության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև «Ադեկվադ միաբանության» համահիմնադիր Արթուր Դանիելյանը։ Այս մասին մեզ հետ զրույցում հաստատում է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Հայտնի դարձավ, որ առևանգվել են նաև «Ադեկվադ միաբանության» համահիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Ռեպրեսիվ ռեժիմը գործի է դրել իր ուժային և քարոզչական ողջ զինանոցը ընդդիմախոսներին լռեցնելու, ահաբեկելու և վախի մթնոլորտ տարածելու նպատակով»,- ասվում է միաբանության հայտարարությունում։

 

Աղբյուր՝ Yerkirmedia.am