Լրահոս
Հասարակական
12:52
27.09.22
240

44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է. Զոհված զինվորների ծնողները գիշերել են Եռաբլուրում

Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է: Եռաբլուրում են գիշերն անցկացրել պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Նրանք որոշել էին՝ նորից փակել իշխանության ներկայացուցիչների ճանապարհը դեպի զինվորական պանթեոն:

Ինչպես գիտեք՝ իշխանության մուտքը Եռաբլուր զոհվածների ծնողները փակել էին նաև սեպտեմբերի 21-ին, բայց ոստիկանությունն ուժով բացել էր ճանապարհը: