Լրահոս
Հասարակական
10:27
04.07.22
309

44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Հուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է: 

Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր: