Լրահոս
Աշխարհ
19:00
12.11.24
379

35 զոհ, 43 վիրավոր․ Չինաստանում վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Img default alt hy

Չինաստանի Չժուհայ քաղաքում 35 մարդ զոհվել է, ևս 43-ը՝ վնասվածքներ ստացել, երբ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չժուհայի հանրային անվտանգության վարչությունը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի երեկոյան. բազմության մեջ մխրճված արտաճանապարհային ավտոմեքենան հայտնվել է մայթին՝ մարզահամալիրի մոտ։ 62-ամյա վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց ձերբակալվել է ոստիկանների կողմից։ 

Մինչ այս զոհերի մասին տեղեկություններ չէին տրամադրվել։

Կատարվում է հետաքննություն։