Լրահոս
Հասարակական
12:18
25.09.22
375

35-ամյա վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Img default alt hy

Երեկ՝  սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մաքսել Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսանի բժշկական կենտրոն: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: