Լրահոս
Արցախ
14:30
05.03.23
142

3 զոհ, մեկ վիրավոր՝ Արցախում. դիվերսիոն հարձակում ոստիկանության մեքենայի վրա

Արցախի ոստիկանության 3 սպա զոհվել է, մեկը՝ վիրավորվել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով:

Այսօր առավոտյան՝ ժամը 10-ի սահմանում, է տեղի ունեցել դիվերսիոն ներթափանցումը:

«Խայփալու» կոչվող տեղանքում Ադրբեջանի զինուժի դիվեսիոն խումբը կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը և լեյենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում, գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: