Լրահոս
Հասարակական
15:06
19.06.25
315

23 համարի ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից

Img default alt hy

Իսակովի պողոտայում առավոտյան ՃՏՊ է տեղի ունեցել թիվ 23 ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։ Պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքակայանից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,–գրել է նա։