Լրահոս
Հասարակական
23:45
03.03.23
155

«18 տարի թագավոր եմ պահել, տվել պետությանը, ո՞ւր ա իմ երեխեն». մահացած զինվորի հարազատների բողոքը

Այսօր մեկ ժամ փակ է եղել Գյումրի-Երևան մայրուղին: Սիսիանի դիրքերի վագոն-տնակում մոտ 8 ամիս առաջ վառարանի բոցից մահացու այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատներն են կաթվածահար արել երթևեկությունը: Ճանապարհը բացվել է, երբ Շիրակի բաժնի ոստիկանությունից հարազատներին խոստացել են Պաշտպանության նախարարի հետ հանդիպում: 19-ամյա զինծառայողի հարազատները սպառնացել են, եթե Պապիկյանի հետ հանդիպումն իրենց չգոհացնի, նորից փողոց դուրս կգան: