Լրահոս
Միջազգային
20:21
21.07.25
174

Զորքերը՝ Կասպից ծովում, ԱԳ նախարարները՝ Թեհրանում. ռուս-չին-իրանական ակտիվացում

Վաղը Թեհրանում կհավաքվեն Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի գլխավոր դիվանագետները: Թեև պաշտոնական մեկնաբանությամբ՝ միջուկային ծրագիրն է օրակարգում, տեղեկություններ կան, որ Սյունիքով բացվելիք ճանապարհն այլ երկրի որևէ ընկերության արտապատվիրակելու հնարավորության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հրապարակումից հետո Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը փորձում են համատեղ տարբերակներ մշակել՝ տարածաշրջանում ամերիկյան հնարավոր ներկայությունը կանխելու համար: