Լրահոս
Հասարակական
20:54
14.06.26
60

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 14-ին ժամը 11։55-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են Լոռու մարզի բնակիչներ 70-ամյա Հայկ Ղ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 60-ամյա Սերյոժա Զ․-ի վարած «Volkwagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Սերյոժա Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։