Լրահոս
Քաղաքական
15:39
15.06.26
190

Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին

Img default alt hy

«Հայաստանի ղեկավարությունը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի բացառապես դեպի «Արևմուտքի ինչ-որ օգնություն, աջակցություն», դա կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում».- ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եթե հայաստանյան ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես դեպի Արևմուտքի ինչ-որ օգնություն, աջակցություն, ապա, իհարկե, սխալ թույլ կտա, և այդ դեպքում իրավիճակը երկրի ներսում կբարդանա։ Իհարկե, լրացուցիչ արգելքներ ու դժվարություններ կառաջանան երկրի տնտեսական զարգացման մեջ։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կվարվի», - ասել է Նարիշկինը։