Լրահոս
Միջազգային
10:12
15.06.26
206

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքի մանրամասները

Img default alt hy

ԱՄՆ-ն ու Իրանը փոխըմբռնման վերջնական հուշագրի տեքստում մի քանի փոխզիջումների են հասել։ Այս մասին գրում է Mehr-ը։

Մասնավորապես, Վաշինգտոնը պարտավորվում է.

ապասառեցնել 24 միլիարդ դոլար իրանական ակտիվներից. այս գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքը կնքելը

չեղարկել Թեհրանի նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը

Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել

Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։

Իրանը՝

Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:

Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:

Միևնույն ժամանակ, Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ց Միացյալ Նահանգների հետ բանակցությունների օրակարգից։

Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։

Երեկ երեկոյան կողմերը հայտարարել էին, որ համաձայնության են եկել։ Ռիա նովոստին գրում է, որ ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին։ Երկու երկրների իշխանությունների խոսքով՝ ամերիկյան ծովային շրջափակումը կավարտվի այսօր, իսկ համաձայնագրի պաշտոնական ստորագրմանը կհաջորդի Հորմուզի նեղուցի բացումը և դրա հետագա ականազերծումը։