Լրահոս
Հասարակական
15:45
15.06.26
62

Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս «Reno» մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանը։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են Ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lincoln»-ը հայտնվել է ծառերի մեջ։