Լրահոս
Միջազգային
14:35
27.09.22
139

Զորահավաքային կետ՝ Վերին Լարսի անցակետում

Ռուս-վրացական սահմանին՝ Վերին Լարսի անցակետում, կտեղակայվի ռուսական զինկոմիսարիատի զորահավաքային կետ: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Ներքին գործերի նախարարությունը: Նպատակն է գտնել մոբիլիզացիայից փախչող ռուսներին, կանխել նրանց փախուստը:

Երկու, երեք օր է՝ ռուս-վրացական սահմանին լարված իրավիճակ է: Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո հազարավոր մարդիկ շտապում են լքել երկիրը: Սահմանին հսկայական հերթեր են: