Լրահոս
Հասարակական
13:04
30.06.22
185

Զոհվածների ծնողները շարունակում են պահանջել, որ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվի

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր նորից հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով, որ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ իրենց ներկայացրած բողոքով զբաղվի ոչ թե Քննչական կոմիտեն, այլ Ազգային անվտանգության ծառայությունը: 

Մի քանի օր առաջ ծնողները դատախազության ներկայացուցչին էին հանձնել իրենց միջնորդությունն ու բողոքը, նշել՝ եթե հնգօրյա ժամկետում իրենց պահանջը չկատարեն, ծայրահեղ քայլերի են դիմելու։