Լրահոս
Տարածաշրջան
21:58
16.06.25
179

Զոհեր, վիրավորներ, վայրենություն՝ Իրանում. փշրվել են «Ալիք» հայկական օրաթերթի խմբագրության ապակիները

 

Իրանում և Իսրայելում ռազմական գործողությունների թիրախում են հայտնվել նաև հայ համայնքները։ Թեհրանում «Ալիք» հայկական օրաթերթի խմբագրության հարևանությամբ հրթիռակոծությունից հետո ջարդուփշուր են եղել շենքի պատուհանները: Իսրայելում հայերն ապաստարան են իջնում առաջին անհրաժեշտության իրերով: Մեր հայրենակիցներն ասում են՝ խուճապ չկա, բայց երկու երկրներում էլ վտանգն իրական է: