Լրահոս
Հայաստան
22:00
19.06.22
214

Զինվորի 140 մասունք՝ դիահերձարանի սառնարաններում. հարազատների ցավի և իշխանության պոպուլիզմի արանքում

44-օրյա պատերազմից 1 տարի 8 ամիս անց Մեծամորի դիահերձարանում 140 անթաղ մարմին ու մասունք կա: Գրեթե բոլորը արդեն մեկ տարի է՝ նույնականացված են, բայց ծնողները հրաժարվում են հուղարկավորել մասունքները՝ հավատալով, որ կարող է սխալ լինել փորձաքննությունը ու պարզվել, որ ողջ են իրենց որդիները:

Մեծամորի դիահերձարանում «‎Հայլուր»-ին պատմել են, որ համաճարակային վիճակը ճնշելու համար արդեն շատ ուժեղ քիմիական նութեր են ստիպված օգտագործում, բայց իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անհրաժեշտ է, որ առողջապահության, պաշտպանության նախարարությունները մի բան մտածեն կամ համոզեն ծնողներին հուղարկավորել մասունքները, կամ եղբայրական գերեզման կառուցեն: Եղբայրական գերեզմանի մասին մի անգամ միայն ակնարկեց կառավարությունը, բայց հետ քաշվեց՝ տեսնելով մարդկանց ընդվզումը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աննախադեպ է այս իրավիճակը, ու, հոգեբանների պնդմամբ, հետևանքն է իշխանության պոպուլիզմի: Պետությունը, ըստ էության, վախենում է պատասխանատվություն ստանձնել ու որոշում կայացնել: