Լրահոս
Հասարակական
19:35
22.11.24
142

«Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե պարսպին: Հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պարեկային ծառայությունը պարզել է վարորդի ինքնությունը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: