Լրահոս
Մամուլի տեսություն
09:19
11.07.26
53

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ» 

Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերը իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է` եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար` որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն:

«Հրապարակ»

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին:

«Փաստ»

Ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ 

«Ժողովուրդ»

 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս օրերին աշխատում է ընդդիմադիր երկու պատգամավորի՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունների վերջնական փաթեթների վրա և մտադիր է դրանք ներկայացնել արդեն նոր ձևավորված խորհրդարանին։ 

«Հրապարակ»

Պետական գերատեսչությունների աշխատողներին , հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին, բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի հետ: