Լրահոս
Մամուլի տեսություն
09:32
11.07.26
196

ՍԴ դատավոր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է ․Յուրաքանչյուրի նկատմամբ իշխանությունը մի թեմա ունի, որի միջոցով արդյունքի է հասել։ Օրինակ, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու՝ Արեգ Վաղարշյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը հիմա սառեցված է, բայց ցանկացած պահի կարող է վերաբացվել՝ կապված դատավորի պահվածքի հետ։ Արեգ Վաղարշյանը մեղադրվում էր 2023 թվականին ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն՝ Էդուարդ Նադարյանին դանակահարելու համար։

Նրան ժամանակին մեղադրանք է առաջադրվել, կալանավորման միջնորդություն են տարել դատարան, որը մերժվել է։ Մեր տեղեկություններով՝ շուրջ 3 տարի տեւող նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն այս ընթացքում մեղադրանքը հանել են Վաղարշյանի որդու եւ մյուս մեղադրյալների վրայից, եւ դանակահարության գործը մնացել է առանց մեղադրյալի ու լռվել քննչականի դարակներում։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։