Լրահոս
Քաղաքական
21:56
10.07.26
55

Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից

Ալեն Սիմոնյանի պաշտոնազրկումից հետո լուրեր կան նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի հնարավոր հեռացման մասին: Նախօրեին ՔՊ պատգամավորի թեկնածու Վաղարշակ Հակոբյանը նույնպես հայտարարել է, որ չի պատրաստվում վերցնել մանդատը: Չնայած Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարել էր, որ կառավարության կազմը չի փոխվի, երեկ հաստատել է, որ ԲՏԱ նախարարը Մխիթար Հայրապետյանը չի լինելու՝ պնդելով, որ նա ինքն է այդպիսի որոշում կայացրել: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը վստահ է, որ սրանք պատահական անուններ չեն: Նրանք բոլորը համարվում են Խաչատուր Սուքիասյանի ազդեցության քաղաքական գործիչներ, ու չի բացառվում, որ օրերից մի օր կարող են դուրս գալ Փաշինյանի դեմ՝ նրան վարչապետական աթոռից զրկելու նախաձեռնությամբ: