Լրահոս
Հասարակական
20:03
10.07.26
210

Գետն ընկած երիտասարդի դին հայտնաբերել են քաղաքացիները

Img default alt hy

Հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։