Լրահոս
Հասարակական
13:10
11.07.26
259

Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին խոշոր փոխանցումներ են կատարվել: 

Մասնավորապես «Արսենալ լտդ» ՍՊԸ»-ն 20 մլն դրամ է փոխանցել: Այս ընկերությունը զբաղվում է զենքի արտադրությամբ ու կառավարութունից հարկային արտոնություններ էր ստացել: 

Մյուս նվիրատուն բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունն է, որը 10 մլն դրամ է փոխանցել։ «Մոբայլ սենթր»-ը 2026-ի առաջին եռամսյակում հազար խոշոր հարկ վճարողների ցուցակի առաջին հորիզոնականում է՝ վճարելով 21,3 մլն դրամ հարկ: 

Հիմնադրամին ևս 10 մլն դրամ է փոխանցել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը»: