Լրահոս
Մամուլի տեսություն
09:58
11.07.26
171

Մեկ մարդու պես ջրվեք․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․ Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին, բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում, որտեղ իշխանությունը որոշել է նշել Վարդավառի տոնը։

Տիգրան Ավինյանը խիստ հրահանգ է իջեցրել՝ սպառնալով, որ ներկա-բացակա են անելու, եւ բացակաները պատժվելու են։ Նպատակն այն է, որ հնարավորինս մարդաշատ, ուրախ ու զվարթ տեսարաններ բեմադրվեն՝ ցույց տալու, որ Հայաստանում կյանքն ուրախ է, մարդիկ երջանիկ են եւ իշխանությունից դժգոհություններ չունեն։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «հաց եւ տեսարաններ» գաղափարով, ինչքան հնարավոր է՝ շատ տոներ կազմակերպել, մարդկանց ուշադրությունը պայքարից ու կենցաղային դժգոհություններից շեղելու համար։

Հիշեցնենք, որ Վարդավառի միջոցառումների համար Ավինյանը հատկացրել է 199 մլն 500 հազար դրամ, այդ օրը հրապարակում նաեւ համերգ է լինելու։ Երգելու են Իվետա Մուկուչյանը, Արսեն Գրիգորյանը, Արամ MP3-ն։ Միջոցառումը վարելու է ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի կինը` Դիանա Մալենկոն: