Լրահոս
Միջազգային
15:08
12.07.22
235

Զելենսկին «պլան է մշակում», Պուտինը պարզեցնում է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը ուկրաինացիների համար

Ռուսական բանակի տիրապետության տակ անցած Սև ծովի առափնյա շրջանները վերադարձնելու համար Ուկրաինայի նախագահ Զելենսկին զինվորականներին հրամայել է ռազմական պլան մշակել: Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությունը կատարելու համար Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունը զենք է խնդրել Արևմուտքից։ 

Ռուսական կողմը տեղեկացրել է, որ այս գիշեր ուկրաինական բանակը հարվածել է Նովայա Կախովկային, պայթել են սելիտրայի պահեստներ, վնասվել են հիվանդանոց, բնակելի տներ և քաղաքային այլ կառույցներ։