Լրահոս
Միջազգային
10:45
15.09.22
437

Զելենսկին ավտովթարի է ենթարկվել

Img default alt hy

Կիևում Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, «Aysor»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ 

«Կիևում մարդատար ավտոմեքենան բախվել է Ուկրաինայի նախագահի մեքենային և ուղեկցող մեքենաներին։ Երկրի ղեկավարին ուղեկցող բժիշկները մարդատար ավտոմեքենայի վարորդին շտապ օգնություն են ցուցաբերել և հանձնել շտապօգնության բժիշկներին։ Նախագահը զննվել է, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Իրավապահները կպարզեն վթարի բոլոր հանգամանքները», - գրել է Նիկիֆորովը սոցցանցերում։