Լրահոս
Քաղաքական
13:36
01.07.22
432

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․

«Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու օրակարգով։ Իշխող մեծամասնությունը հեշտությամբ կարող է ապահովել որոշման համար անհրաժեշտ 54 ձայները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ չէր բացառել, որ եթե ընդդիմությունն ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։

Սաղաթելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է․ 

«Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։