Լրահոս
Սպորտ
22:30
06.07.25
720

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Img default alt hy

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։

Բրոնզե մեդալի համար պայքարում Եփրեմյանը 3։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: