Լրահոս
Իրավական
12:56
10.07.25
255

Խուզարկում են ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը

Img default alt hy

Ուժայինները խուզարկում են ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։