Լրահոս
Հասարակական
10:30
16.11.24
259

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW X5» մակնիշի, «Mazda» մակնիշի, «Kia» մակնիշի ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։