Լրահոս
Հասարակական
22:25
19.06.22
180

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու 07-ը, վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «դեմքի նախնական վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արմավիր մարզի բնակիչ, 20-ամյա Սուրեն Գ.-ն է, իսկ ավագ հետաքննիչ Ն. Պետրոսյանը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի 4-րդ փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Արայիկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և Սուրեն Գ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ Սուրեն Գ.-ն էլ տեղափոխվել է հիվանդանոց: