Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:24
10.07.25
312

Խորապես մտահոգված եմ Սամվել Կարապետանի և հոգևորականների ձերբակալություններով. ԱՄՆ կոնգրեսական

Img default alt hy

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել հայ հոգևորականների և «Տաշիր»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։

«Որպես Հայկական խմբակցության փոխնախագահ, ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններով։

Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա։ Ես այսօր այս մտահոգությունները հայտնեցի Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին», — գրել է Շերմանը իր X միկրոբլոգում։