Լրահոս
Քաղաքական
22:50
30.06.22
142

«Խիղճն էլ ա լավ բան». բողոքի 5 ակցիա՝ Կառավարության բակում

Կառավարության շենքի մուտքի մոտ ակցիաների բազմազանություն էր այսօր: Անհետ կորած զինվորի հայրը, Անդրանիկ սարկավագը հանդիպում են պահանջել Փաշինյանի հետ: Երկուսին էլ մերժել են: Մի խումբ քաղաքացիներ գրիչ են նետել գործադիրի դռների դիմաց:

Երևանյան մի վթարային շենքի բնակիչներ էլ վերաբնակեցում են պահանջել՝ ոչ առաջին անգամ: Թոշակառու օդաչուները նույնպես ակցիա են արել: