Լրահոս
Սպորտ
09:30
07.03.23
183

Խելագարություն է, որ Մբապպեն ԱԱ-ի եզրափակչում հեթ-տրիկ ձևակերպեց, բայց չեմպիոն չդարձավ․ Մեսսի

Img default alt hy

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակի մասին, ինչպես նաև մեկնաբանել է ՊՍԺ-ում իր թիմակից Կիլիան Մբապպեի հեթ-տրիկը ԱԱ 2022-ի եզրափակչում։

«Հանդիպման սցենարը լրիվ խելահեղ էր։ Կիլիան Մբապպեն եզրափակչում երեք անհավանական գոլ խփեց։ Դրանից հետո չեմպիոն չդառնալը կատարյալ խելագարություն էր։

Բայց նա նախկինում հաղթել է այն և գիտի, թե ինչ է նշանակում լինել աշխարհի չեմպիոն: Բայց այո, դա հիանալի եզրափակիչ էր համաշխարհային ֆուտբոլի համար։ Եվ հիմա ես ուրախ եմ խաղալ նրա հետ նույն թիմում, և հուսով եմ, որ մենք կարող ենք հիանալի արդյունքների հասնել այստեղ՝ Փարիզում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:   

Աղբյուր  ArmSport.am