Լրահոս
Արցախ
22:40
19.06.22
171

«Խանգարված կյանքով» ապրող մարդիկ՝ Չարեքտարում, Արցախ-Ադրբեջան նոր շփման գծի մոտ

 

Կյանքից ամուր կառչելու դաս են տալիս «Հայլուր‎»-ի թղթակիցներ Ծովինար Բարխուդարյանի ու Տիգրան Գասպարյանի հերոսները: Նրանք հիմա մեզ կուղեկցեն Չարեկտար՝ Արցախ-Ադրբեջան նոր շփման գծի մոտ:

Շահումյանի շրջանի վերջին գյուղերը թշնամուն հանձնելուց հետո է Չարեքտարը առաջնագիծ դարձել: Գյուղից ամենաշատը 300 մետր է հեռու բարձունքը, որի վրա տեղակայված է թշնամու առաջին դիրքը: Այնտեղից կրակում են ամեն անգամ, երբ հողի մշակ կամ հովիվ են տեսնում: Բայց Չարեկտարում արդեն երկու բազմազավակ ընտանիք կա, իսկ տիկին Ռոզան տունն է կարգի բերում: 26 թոռ, 12 ծոռ ունեցող կինը լավ գիտի՝ եթե անգամ 5 օր պիտի ապրի գյուղում, դրա համար պիտի տուն դնի: