Լրահոս
Քաղաքական
14:18
29.09.22
105

«Խաղաղությունը չի կարող պարտադրվել». ԵՄ հատուկ ներկայացուցիչ

«Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,- Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

Տոյվո Կլաարն «անիմաստ է» որակել սահմանին զոհերի առկայությունը և նշել, որ դա սնուցում է ատելությունը և անկայունությունը: Անվտանգություն հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածության վրա: