Լրահոս
Միջազգային
18:09
03.12.25
169

Խաղաղասեր Թրամփը նարկոպատերազմ է սկսել Լատինական Ամերիկայի դեմ. Վենեսուելան պատմական դաս է խոստանում

Վենեսուելային ու նրա նախագահին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրող Միացյալ Նահանգները հայտնում է, որ Կարիբյան ավազանում ավելի քան 80 «նարկոտեռորիստ» է սպանել: Թրամփի խոսքով՝ իր երկիր ներմուծվող ծանր թմրադեղերի առյուծի բաժինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է գլխավորում: Վենեսուելայի առաջնորդը հերքում է Վաշինգտոնի մեղադրանքները: Թրամփն ու Մադուրոն չեն կարողանում համաձայնության գալ. Վենեսուելայի նախագահն անվտագության երաշխիքներ է խնդրել Թրամփից՝ իր հրաժարականի դեպքում ու համաներում՝ երկրի ղեկավարության մոտ 100 անդամների համար, բայց Միացյալ Նահանգնհերի նախագահը չի ընդունել Մադուրոյի պայմանները: