Լրահոս
Քաղաքական
16:22
14.09.22
111

«Խաղաղ բնակիչներ են զոհվել». Ալեն Սիմոնյան

«Խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել»,- այս մասին իմանում ենք խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակներից, որոնք նա ուղարկել է միջազգային գործընկերներին: 

Խաղաղ բնակիչների զոհվելու մասին ոչ մի այլ պաշտոնյա կամ գերատեսչություն մինչ այժմ չէր հայտնել: Միայն օմբուդսմենն էր տվյալ հրապարակել 4 վիրավորված  քաղաքացիականների ու Գեղարքունիքի  և Սյունիքի 14 գյուղից մոտ  2600 տեղահանվածի մասին: Մեր պաշտպանության նախարարությունը վիրավորված զինծառայողների մասին որևէ տեղեկություն չի հայտնում: Զոհերի մասին էլ նոր տվյալ չկա: