Լրահոս
Հասարակական
13:33
15.09.22
119

Խաղաղ բնակիչ է զոհվել Սյունիքի Նորավան գյուղում. համայնքապետ

Թշնամու կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել Սյունիքի մարզում: Նորավան համայնքից է եղել 30-ամյա տղամարդը:

Համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը «Հայլուր»-ին հայտնել է, որ կեսօրից հետո, երբ հայտնել էին հրադադարի մասին, տղամարդը կարծել է, թե անվտանգ է ու գյուղի վերևի մաս է բարձրացել։

Ըստ համայքնապետի՝ գնացել է անասունների հետևից, հետո իմացել է` վերևում վիրավորներ կան, փորձել է օգնության հասնել։ Զոհված տղամարդը ԱԹՍ-ի կամ էլ արկի հարվածից է զոհվել: Նա 4 երեխա ունի։