Լրահոս
Իրավական
23:38
28.09.22
294

«Խաբեբաների» մեդալ՝ Քերոբյանին. խաղողագործներն ու պարգևատրվողները «լավ օրի չեն»

Կառավարության մոտ բողոքի ակցիա անող խաղողագործները մի ճութ խաղող ու մեդալ են նվիրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Իրենց խոսքով՝ այդ մեդալը «խաբեբաների համար է»: 

Խաղողագործներին զայրացրել է, որ նախորդ ուրբաթ իրենց հետ հանդիպած Քերոբյանը խոստացել է, որ 120 դրամով կմթերվի բերքը, սակայն խոստումը չի կատարել: Որոշ գործարաններ ընդհանրապես խաղող չեն մթերում, մյուսները մեկ կիլոգրամի համար 100 դրամ են առաջարկում: