Լրահոս
Սպորտ
12:15
25.02.23
107

WR Chess Masters-ի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն առաջատարների շարքում է

Img default alt hy

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ում կիսում է առաջին հորիզոնականը Հնդկաստանի ներկայացուցչի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Անդրեյ Եսիպենկոյի հետ:

Այժմ Արոնյանը և Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջունն ունեն հավասար` 5-ական միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Եզրափակիչը փետրվարի 25-ին է: