Լրահոս
Հասարակական
22:15
21.11.24
266

Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ):

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մածուն» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել անվտանգության սահմանված նորմերին:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից ետկանչի և ոչնչացման կարգադրագիր:

Խախտումների վերացման վերջնաժամկետ է սահմանվել:

Հնարավոր է սա text նկարն է