Լրահոս
Տարածաշրջան
21:18
11.12.25
446

Վրաստանում ցույցերը սահմանափակող օրենք է ընդունվել

Img default alt hy

«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանը 79 կողմ և 9 դեմ ձայնով երրորդ, վերջնական ընթերցմամբ  ընդունեց հավաքներն ու ցույցերը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Օրենսդրական փոփոխությունները պարտադիր է դարձնում «հասարակական վայրում» հավաքի կամ ցույցի մասին Ներքին գործերի նախարարությանը 5 օր առաջ տեղեկացնելը։

Օրինագծում սահմանված նորմերի խախտման առաջին իսկ դեպքում նախատեսվում է վարչական կալանք, բացառությամբ բացառիկ դեպքերի։

Արագացված կարգով ընդունված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահի ստորագրելուց և «Օրենսդիր տեղեկագրում» հրապարակվելուց հետո։