Լրահոս
Տարածաշրջան
12:42
04.07.22
101

Վրաստանն արգելել Է ցորենի և գարու արտահանումը

Img default alt hy

Հուլիսի 4-ին ուժի մեջ Է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի և գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

«Ցորենի և գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որևԷ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել Է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում: Վրաստանի իշխանությունները ցորենի և գարու արտահանման արգելք սահմանելու որոշումն ընդունել են հունիսի վերջին: Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը:

Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից ատահանել Վրաստանում արտադրված եգիպտացորենը: Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն  ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա՝ Թուրքիա (16 հազար դոլարի) և 40 տոննա՝ Ուկրաինա (10 հազար դոլարի): 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել Է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավել Է, քան 2020 թվականին: Վրաստանը տարեկան սպառում Է մինչև 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում Է սոսկ 15 տոկոսով:

Մնացածը ներմուծում Է, որի ավելի քան 90 տոկոսը բաժին Է ընկնում Ռուսաստանին: Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա տարիներին պլանավորում են  աճեցվող ցորերի ծավալը մեծացնել սպառվող քանակի 15 տոկոսից մինչև 50 տոկոս: Գարին, ինչպես ավելի վաղ նշել Է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, այս պաին արտահանվում Է Իրաք և Իրան: Ընթացիկ տարում հանրապետությունում մտադիր են հավաքել 60 հազար տոննա գարի, այդ արտադրանքի ավելի քան 2,5 հազար տոննան արդեն ուղակվել Է արտահանման: