Լրահոս
Քաղաքական
22:06
14.09.22
245

Վիրավորված զինվորների հարազատներին թույլատրել են տեսակցություն. ՊՆ-ն վիրավորների թիվ չի հայտնում

Սյունիքից գերեվարված մեկ անձ է նույնականացվել: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է «Հայլուր»-ի հետ զրույցում հաստատել տեղեկությունը: Գերու իրավունքների պաշտպանության նպատակով արդեն դիմում է ներկայացվել Եվրադատարան: Դրանով հայկական կողմը պահանջում է  ապահովել մեր հայրենակցի ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ մինչև նրա հայրենադարձումը: 

Ռազմական բախման երկրորդ օրն է, բայց հստակ տեղեկություն չկա նաև վիրավոր զինծառայողների քանակի վերաբերյալ: