Լրահոս
Հասարակական
19:33
18.06.22
158

Վերին Խոտանանի գերեզմանատան տարածքում շինաշխատանք կատարելիս վնասել էր եկեղեցու պատը

Img default alt hy

Հունիսի 17-ին ոստիկանություն գրություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանքներ է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ:

Նա ներկայացվել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: